Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հանդիպել են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները

1103
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 10:45
Հանդիպել են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները

Վլադիվոստոկում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Նախկինում երկու առաջնորդները առանձին չեն հանդիպել: Պուտինը նշել է, որ այցը կծառայի Մոսկվայի և Փհենյանի միջև հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը:

Վերջին անգամ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները հանդիպել են 2011 թվականին․ բանակցություններ են վարել նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Կիմ Չեն Ընի այժմ հանգուցյալ հայրը: