Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Քանի՞ անտուն և անփող պատգամավոր է դիմել բնակվարձի փոխհատուցման հարցով. «Հրապարակ»

178
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 09:40
Քանի՞ անտուն և անփող պատգամավոր է դիմել բնակվարձի փոխհատուցման հարցով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլև պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած՝ սպասում ենք՝ կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:

Քանի՞ պատգամավոր է դիմել վարձով բնակարանի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Ստույգ կլինի ասել՝ քանի պատգամավորի դիմում է բավարարվել, որովհետև չափորոշիչներ կան, որոնց պետք է դիմումատուն համապատասխանի, փաստաթղթեր ապահովի։ Այս պահի դրությամբ այդ կարգավիճակից օգտվում է 15 պատգամավոր՝ 8-ը՝ «Իմ քայլից», 6-ը՝ «Լուսավոր Հայաստանից», 1-ը՝ ԲՀԿ-ից»,- ասաց Տ. Գալստյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: