Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վարչապետը`սիրելի ուտելիքի, խմիչքի, գրողի և վերջին դիտած ֆիլմի մասին

406
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 00:35
Վարչապետը`սիրելի ուտելիքի, խմիչքի, գրողի և վերջին դիտած ֆիլմի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է պատասխանել «Независимая газета»-ի բլից հարցերին:

-Ե՞րբ է սկսվում և ավարտվում Ձեր աշխատանքային օրը:

-Սկսվում է առավոտյան 08:00-ին, վերջանում է, երբ արդեն ուժ չի մնում աշխատելու:

-Հոբբի՞

-Երբեք չի եղել և չկա:

-Սիրելի կերակո՞ւրը

-Սպաս:

-Խմի՞չքը

-Սուրճ: Ալկոհոլ նույնպես օգտագործում եմ, բայց նախապատվություններ չկան: Կախված է ընկերների շրջանակից և իրավիճակից:

-Սիրելի գրո՞ղը

-Հովհ. Թումանյան, Ֆ. Դոստոևսկի, Հրանտ Մաթևոսյան:

-Ե՞րբ եք վերջին անգամ գեղարվեստական ֆիլմ դիտել և ո՞րը

-Օրերս դիտել եմ «Օրենքն այստեղ տեղ չունի» իտալական կատակերգությունը: