Ռուբեն Վարդանյանը՝ հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակի մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը Հանրայինի եթերում անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխություններին. «Ես այստեղ չեմ ապրում, դրա համար մի քիչ դժվար է ինձ համար գնահատել: Մենք տեսնում ենք փոփոխություններ, որ շատ բաների մասին կարելի է հանգիստ խոսել: Հիմա ես պաշտպան չեմ կոռուպցիային, բայց ասում եմ, որ դրա դեմ պայքարելը դեռ շատ քիչ է, եթե մենք չունենանք ընտրական ծրագիր, որը որ ցույց կտա՝ ինչ երկիր ենք ուզում կառուցել: Հիմա այդ ծրագրերը չկան, մեծ հույսեր կան, մեծ սպասումներ կան, բայց դա քիչ է, որ երկիրը զարգանա»,- ասել է Վարդանյանը: Նա եթերի ընթացքում նշել է նաև, թե ովքեր են լինելու այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերը. «Այսօր մենք ունենք 750 պատմություն հերոսների մասին, որոնք մեզ պես մարդիկ են, որոնք իրենց կյանքը պատրաստ են զոհել ուրիշինը փրկելու համար: Շատ անգամ նրանք ուրիշ երկրից են գալիս, կամ այլ կրոն են դավանում. իրենք չեն նայում՝ ում են փրկում, իրենք փրկում են, որովհետև գիտեն, որ դա ճիշտ է և ինձ թվում է, որ նրանք իսկական հերոսներն են և ահա իրենք են մեր հյուրերը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Գործարարը նշել է, որ «Ավրորայի» շնորհիվ աշխարհում արդեն 850 հազար մարդ օգնություն է ստացել: «Մենք ունենք ամբողջ աշխարհի ամենահայտնի մարդկանց ընդգրկումը այս նախագծին, որը դու չես կարող փողով առնել, այլ՝ միայն գաղափարով»,- ասել է նա: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00