«Ապրիլի 24-ը շատ կարևոր է ողջ մարդկության համար». Փաշինյանի հարցազրույցը՝ «Россия 1»-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Россия 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում շեշտել է, որ պաշտոնական Երևանի համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը տեղի է ունեցել 1915-22 թվականներին Օսմանյան կայսրությունում: Ես կարծում եմ, որ այս օրը շատ կարևոր է ողջ մարդկության համար»,- եթերի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետը: Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր գործընթաց է՝ հետագայում նման ողբերգություններից խուսափելու համար աշխարհում: «Ես ուզում եմ ընդգծել, որ դեռևս 1995 թվականին ՌԴ պետդուման պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը, և մենք, իհարկե, շատ երախտապարտ ենք Ռուսաստանի Դաշնությանը այդպիսի դիրքորոշման համար»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00