Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ես միշտ իշխան եմ». Գալուստ Սահակյան

290
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 21:10
«Ես միշտ իշխան եմ». Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը այսօր Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում նշել է, որ չի հետևում ԱԺ աշխատանքներին, քանի որ կարծում է, որ այն դեռևս խորհրդարան չէ: «Երբ դառնա խորհրդարան, անպայման կնայեմ։ Ժողովրդի մեծ մասը ընտրել է Նիկոլին, իրենք եկել են խորհրդարան, հիմա պետք է տեսնենք, թե այս մարդիկ քաղաքականության հետ ինչպես են վերաբերվում և ինչպես են արտահայտում իրենց մտքերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե անսովոր չէ՞, որ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու Սահակյանը եկել է ոչ որպես իշխանական ուժի ներկայացուցիչ, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ես միշտ իշխան եմ և իշխանական խնդիրները էդպես չեն վերցնում»: