Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սերժ Սարգսյանը իր անալիզները կներակայացնի ժողովրդին». Գալուստ Սահակյան

598
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 20:55
«Սերժ Սարգսյանը իր անալիզները կներակայացնի ժողովրդին». Գալուստ Սահակյան

«Ցեղասպանությունը, ովքեր ուզում են լինեն, նրանք, ովքեր որ ազգային նկրտումներ ունեն, նրանք Ցեղասպանության գործը առաջ կտանեն: Շատ լավ կլինի, որ իշխանություններն էլ այդ ճանապարհով գնան»,- այսօր Ծիծեռնակաբերդում կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե հանրությունը կցանկանա՞ ՍԵրժ Սարգսյանին տեսնել ակտիվ քաղաքականության մեջ, Սահակյանը ասաց. «Գիտակից հանրությունը կցանկանա: Սերժ Սարգսյանը կխոսա, իր անալիզները կներակայացնի ժողովրդին»:

Դիտարկմանը, թե հարց տալիս են, սակայն Սարգսյանը չի խոսում, Գալուստ Սահակյանը նշեց. «Բայց ո՞վ ասաց, որ հարց եք տալիս, ինքն էլ պիտի խոսա: Կխոսա այն ժամանակ, երբ անհրաժեշտ է»: