«Իմ «Ռեքվիեմ»-ը Հ1-ով առաջին անգամ է հաղորդվել»․ Մանսուրյանը՝ հեղափոխությունից հետո իր սպասելիքների մասին
«Պետք է դիմադրել, մինչև մի օր թուրք բառը մեզ համար ածական բառ լինելուց դառնա գոյական․․․ Պետության ուժ, կարողության ուժ, խելքի ուժ, ինտելեկտի ուժ, մարդկային հարաբերությունների ուժ, բարության ուժ, եկեղեցու հավաքական գիտակցության ուժ, մեր սրբությունների նկատմամբ հավատարմության ուժ. ահա թե ինչ է պահանջվում մեզնից, որպեսզի հակառակորդը մեզ հետ հաշվի նստի»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, կարծիք հայտնեց մաեստոր Տիգրան Մանսուրյանը։ Հարցին, թե ինչպիսի՞ն է նրա գնահատականը հեղափոխությունից մեկ տարի անց և արդյոք արդարացե՞լ են վերջինի սպասելիքները, ասաց․ «Բաներ կան, որ արդարացել են․ դրանք մի տարվա բան չեն և կարճ ժամանակվա բան չեն։ Օրինակ, իմ «Ռեքվիեմ»-ը Հ1-ով առաջին անգամ է հաղորդվել, էդ ձայնագրությունը քանի տարի է գոյություն ունի, ինչո՞ւ չէր հաղորդվում։ Ես դա բացատրում եմ նրանով, որ բան է փոխվել։ Ես չեմ ասում, որ նվաստացած եմ եղել, անտարբերության եմ մատնվել անկախության տարիներին․ ո՛չ, երբևէ՛, բայց այս փոքրիկ փաստն ինձ մտածել է տալիս»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։ |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18