Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թուրքական գյուղում 10000 հայերից միայն մեկն էր մնացել․ The Washington Post

1392
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 17:35
Թուրքական գյուղում 10000 հայերից միայն մեկն էր մնացել․ The Washington Post

The Washington Post-ը հրապարակել է Քրիս Բոհջալյանի «Լույսն ավերակներում» գրքից մի հատված, որում Բոհջալյանը պատմում է Հարավային Թուրքիայի Չունքուշ գյուղում մնացած միակ հայ կնոջ մասին. «Այն կինը, ում հանդիպել էի անցյալ տարի Հարավային Թուրքիայում, մահամերձ էր: Նա 98 կամ 99 տարեկան կլիներ: 1915-ից հետո, նա գրեթե մեկ դար գոյատևել էր: Երբ մայիսին այցելեցի Ասյային, նրա դուստրն ինձ հյուրասիրեց քրդական մուգ թեյ ու իրենց իսկ բակից քաղված թարմ ելակներ: Ու երբ որոշեցի ևս մեկ անգամ հանդիպել նրանց, պարզվեց, որ Ասյան արդեն մահացել է: Ես լաց եղա մի կնոջ համար, ում ընդամենը մեկ անգամ էի տեսել, ով չէր հասկանում իմ ասած բառերից և ոչ մեկը: Նա խոսում էր միայն թուրքերեն: Թուրքերենից միայն «խնդրեմ» ու «շնորհակալություն» բառերն եմ հասկանում»:

Բոհջալյանը նշել է, որ Ասյան հայ էր ու միակը հայերից, որ մնացել էր Չունքուշում. «6 ամերակահայ ընկերներիս հետ որոշել էինք պատմական Հայաստան այցելել: Մենք գտնվում էինք մի վայրում, որը բնակեցված էր քրդերով, բայց ընդամենը 98 տարի առաջ այնտեղ հավասարապես բնակվում էին ինչպես քրդեր, այնպես էլ թուրքեր, ասորիներ ու հայեր: Մենք տեսանք ավերակ դարձած հայկական տաճարներն ու մենաստանները: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում 1.5 մլն հայեր բնաջնվեցին: Օսմանյան կայսրությունում յուրաքանչյուր 4 բնակչից երրորդը հայ էր: Մեր շրջագայության հինգերորդ օրն այցելեցինք Չունքուշ: 1915-ին Չունքուշում 10000 հայ էր ապրում: Երբ Ասիային հարցնում էինք իր հայկական ծագման մասին, նա բացասաբար շարժում էր գլուխը: Նրա աղջիկն ինձ ասաց, որ իրենց արգելված է այդ մասին խոսել»: