Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թուրքիային ժողովրդավարության դաս տալու փորձ անողներն իրենք ունեն արյունոտ անցյալ». Էրդողան

271
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 15:20
«Թուրքիային ժողովրդավարության դաս տալու փորձ անողներն իրենք ունեն արյունոտ անցյալ». Էրդողան

Այսօր Թուրքիայի պետական արխիվում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Այն հարցերից մեկը, որով մենք աշխարհին պատմում ենք ճշմարտություններ մեր արխիվների միջոցով, հայկական հարցն է։ Մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր փորձում են մեզ դաս տալ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, հենց իրենք ունեն արյունոտ անցյալ։ Մեր արխիվների դռները լայնորեն բաց են բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ճշմարտությունը»։

Նա հայտարարել է, թե նրանք, ովքեր փորձում են դաս տալ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, հենց «իրենք ունեն արյունոտ անցյալ»: