Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Գա, ի՞նչ անի». Սասուն Միքայելյան

1341
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 14:25
«Գա, ի՞նչ անի». Սասուն Միքայելյան

«Խորհուրդ կտամ՝ ՀՀԿ-ն փակի իր էջն ու գնա պատմության գիրկը՝ իրա թերություններով, սխալներով, կոռուպցիայով, բռնություններով, հանդերձ: Գա, ի՞նչ անի... Ժողովուրդը գիտակցեց, դրա համար ոտքի ելավ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք՝ երկուշաբթի ՀՀԿ գրասենյակում կուսակցության նոր անդամների հետ էր հանդիպել Սերժ Սարգսյանը: «Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին»,- ասել էր նա: Հարցին, թե ե՞րբ ասելիք կունենա, պատասխանել էր. «Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»: