Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանն ընդօրինակում ու պճնազարդ է դարձնում այն, ինչ անում են գաղթօջախները»․ Համլետ Պետրոսյան

349
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 19:25
«Հայաստանն ընդօրինակում ու պճնազարդ է դարձնում այն, ինչ անում են գաղթօջախները»․ Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական գաղթօջախներն իրավունք ունեն և կարող են բողոքի ցույցեր, երթեր, դրոշավառություն, մոմավառություն և նման բաներ անել: Ի վերջո, նրանք տվյալ, այլ երկրի քաղաքական համակարգում են, այլ երկրի քաղաքացի են: Հայաստանը, ցավոք, ընդօրինակում և է՛լ ավելի շքեղ ու պճնազարդ է դարձնում այն, ինչ անում են գաղթօջախները: Բայց Հայաստանը գետտո չէ, լավ-վատ՝ անկախ երկիր է, այն հայության ազգային-քաղաքական գերագույն կառույցն է: Հայությունը Հայաստանից քաղաքական կամք ու գործունություն է ակնկալում, այլ ոչ թե գետտոյական մշակույթի պճնազարդում»։