Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Սա հանցագործություն է ու խայտառակություն՝ ժողովրդավարություն ձգտող Հայաստանի համար». Արսեն Ավագյան

176
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 02:10
«Սա հանցագործություն է ու խայտառակություն՝ ժողովրդավարություն ձգտող Հայաստանի համար». Արսեն Ավագյան

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում Հայի մասին կարծիքն այդպե՞ս պետք է ձևավորվի։

Օրեր առաջ, Իրանի իսլամական հանրապետությունում ադրբեջանցին անարգեց Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչի համար արժանացավ խստագույնս պատժի։

Սա անընդունելի է...

Սա հանցագործություն է ու խայտառակություն՝ ժողովրդավարություն ձգտող Հայաստանի համար։
ՀՀ քր. օրենսգիրք

Հոդված 331. Պետական խորհրդանիշներն անարգելը
Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության խորհրդանիշն անարգելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: