Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Նավուր համայնքից հոսպիտալացված 22 հիվանդից 18-ը երեխաներ են

207
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 01:05
Նավուր համայնքից հոսպիտալացված 22 հիվանդից 18-ը երեխաներ են

Առողջապահության նախարարության մասնագիտական խումբը նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։

Նրանց տեղում մանրամասն ներակացվել է Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակի պատկերը։ Մասնագետներն այցելել են Բերդի բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներին։

Այս պահին հոսիտալացված է 22 հիվանդ, որից 18-ը երեխաներ են։ Բոլորի վիճակը գտնահատվում է բավարար և առողջացման դրական դինամիկա է գրանցվում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։

Նավուր համայնքում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է։ Ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ' ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը։

Դեպքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը: