Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Վարչապետը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական վրեժխնդրության մասին

165
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 01:10
Վարչապետը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական վրեժխնդրության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր վերջին հանդիպումը եղել է «Մարիոթ» հյուրանոցում:

«Նախ եթե այդպիսի հանդիպում լիներ, ես իմ պարտքը կհամարեի դրա մասին տեղեկացնել հանրությանը, որովհետև դա շատ կարևոր է, ես չեմ կարող թաքուն բաներ անել: Նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք դեռ շարունակում էին ապրել Հրազդան համալիրում՝ կառավարական առանձնատներում, էդ օրերին էլ նույնիսկ պատահական հանդիպում չի եղել»,- «Սիվիլնեթ»-ի տաղավարում ասել է վարչապետը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում և տեղի ունեցող բոլոր քայլերը անձնական վրեժխնդրություն են՝ Փաշինյանը նշել է. «Ես ՀՀ-ում որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ և վրեժխնդրության զգացումն ինձ անծանոթ է: Եթե վրեժխնդրության խնդիր կար, ապա վրեժխնդրության ամենալավ ժամանակը անցած տարի այս օրերին էր: Ընդհակառակը՝ որ վրեժխնդրություն չի եղել նրանց նկատմամբ, դա եղել է հենց հեղափոխության գաղափարախոսության շնորհիվ»: