1991 թվականից կոմայի մեջ գտնվող կինն արթնացել է
![]() Գերմանիայում արթնացել է 27 տարի կոմայի մեջ գտնվող կինը: Կնոջ գիտակցությունն ամբողջովին վերականգնվել է: Մունիրա Աբդուլան կոմայի մեջ է ընկել 1991 թվականին՝ ԱՄԷ-ի Ալ-Այն քաղաքում: Նրա մեքենային է բախվել դպրոցական ավտոբուսը, որի մեջ է եղել նաև նրա որդին: Մայրը որդուն իր մարմնով փակել է ու փրկել, իսկ ինքը գլխուղեղի վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Լոնդոն, որտեղ ախտորոշել են նվազագույն գիտակցություն՝ կոմայի նման վիճակ, որի ժամանակ պահպանվում է ցավի հանդեպ ընկալունակությունը: Ավելի ուշ կնոջը ետ են բերել ԱՄԷ, որտեղ երկար ու ձիգ տարիներ կերակրել են խողովակով ու անցկացրել ֆիզիոթերապիա: 2017 թվականին ԱՄԷ-ի ժառանգորդ արքայազն Մոհամեդ բեն Զահիդն իմացել է ընտանիքի ծանր դրության մասին և գումար վճարել՝ կնոջը Գերմանիա տանելու համար: Մեկ տարի անց Մունիրան սկսել է ձայներ արտաբերել, իսկ մի քանի օր անց արթնացել է ու առաջինը որդու անունը տվել: Այժմ Մունիրան վերադարձել է հայրենիք ու շարունակում է վերականգնվել: Նրան ֆիզիոթերապիա է անհրաժեշտ՝ մկանների ատրոֆիան բուժելու համար: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
