Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է երկու կուսակցությունների ներկայացրած` զավեշտի հասնող բողոքը ». Կարեն Հովհաննիսյան

143
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 21:50
«Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է երկու կուսակցությունների ներկայացրած` զավեշտի հասնող բողոքը ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության և «Ազգայանական շարժում» ազգայնական կուսակցության բողոքին ընթացք տալու դիմումը: Այս երկու կուսակցությունները, որոնք ընտրություններին հանդես էին գալիս դաշինքով, դիմել էին ԿԸՀ-ին, որպեսզի ԿԸՀ-ն չեղյալ համարի այն Ստամբուլի 14 712 ընտրողների մասնակցությունը ընտրությանը, ովքեր մեղադրվում են Ֆեթուհալիստական լինելու մեջ: ԿԸՀ-ն այս՝ զավեշտի հասնող բողոքը մերժել է, քանի որ Թուրքիայում գոյություն չունի մի օրենք, որով որևէ մեկ քաղաքացու կարգելվի իրացնել իր սահմանադարական իրավունքը':