Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չեմ կարա չգրեմ»․ Ստյոպա Սաֆարյան

746
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 16:50
«Չեմ կարա չգրեմ»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ա՜խ, չեմ կարա չգրեմ, տղերք ջան։ Երբ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը լայքում է մեր՝ «հաբռգած գրանտակերներիս կողմից երկիրը լափելու ու երկրի շահերի դեմ գործելու» նյութը, հայտնի մարդամեկի պատին, տուտժե հիշում ես ապրիլյան «անսպասելի» պատերազմը, խրամատների կանսերվի բանկեքը, Կարեն Կարապետյանի ասած՝ տանկերի լափած բենզինը, ապրիլյան պատերազմի 140 զոհերին, 800 հեկտար անջրդի տարածքը, յուր ազգական-քեռի Արթուր Աղաբեկյանի Մարտիկ հիմնադրամի տոկոսով տված, 2 տարի «կորած», հետո Անահիտ Բախշյանի ջանքերով տեղը դրված միլիոն դոլարը, Մանվելի տուշոնկեքն ու զինապահեստը, ավտոների կոլեկցիան, հանգստի գոտին՝ արջերով հանդերձ։ Ինչպիսի առերեսումներ, Շուռա։ Տղերք, մի արեք, Յուվեցի սիլիկոնն ա վատանում»։