Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«Կա մի նոր երևույթ, որը կուզեի առանձնակի նշել»․ Արծրուն Պեպանյան

147
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 04:20
«Կա մի նոր երևույթ, որը կուզեի առանձնակի նշել»․ Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Այս մեկ տարում եղան նշանակալի ձեռքբերումներ, եղան նաև վրիպումներ, բացթողումներ, սխալներ, հիասթափություններ: Բայց կա մի նոր երևույթ, որը կուզեի առանձնակի նշել. բավական է որևէ մեկը խոսա նոր իշխանավորների սխալներից, օրինախախտումներից, թույլ տված անթույլատրելի շռայլումնեից, հայտնվում են տասնյակներով ու հարյուրներով մարդիկ, ովքեր խոսացողի բերանը փակում են հետևյալ արտահայտությամբ՝
- ԼԱ՛Վ ԵՆ ԱՐԵԼ․․․

Սիրում եմ մեր այդ տեսակին․ իրենք ժողովրդավար պետության հիմքն ու ցեմենտն են»։