Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«Այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է»․ Հայկ Մարտիրոսյան

158
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 03:40
«Այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մեկ տարի առաջ ձերբակալության կամ առավել վատ սցենարի էի սպասում, հավատ ունեի, որ ամեն բան լավ է լինելու: Ետդարձի ճանապարհ չկար․ դրա կամուրջները վաղուց էի այրել: Եվ այրել էի գիտակցաբար ու հիմնահատակ: Մնում էր՝ մամուլում, սուցցանցերում և, իհարկե, փողոցում շարունակել պայքարը՝ մինչև վերջ: Միակ բանը, որ այդ օրերին դժվար էր պատկերացնել, այն էր, որ հաղթանակից հետո ժողովրդական հզոր և աննախադեպ ալիքի տված լիազորությունները մսխվելու էին, իսկական հեղափոխության հնարավորությունը վերածվելու էր ընդամենը մասնակի իշխանափոխության, իսկ գործադիր և օրենսդիր էին գալու հավակնոտ, հաճախ գեղեցկահունչ դիպլոմներով, բայց հիմնականում կիսագրագետ երիտասարդներ: Որ մեկ տարի անց հետ նայելով՝ ոչ թե զղջալու, այլ ափսոսելու էի ստացված արդյունքների համար՝ անհնար էր պատկերացնելը: Հիմա նշում են Քաղաքացու օր, երբ քաղաքացին հիմնականում հիասթափված է, իսկ նրա արած գործը՝ հիմնականում ապականված: Հեղափոխությունը, որ հսկա փոթորիկ էր և բացառիկ հնարավորություն, կտրուկ և վճռական հարվածներով երկիրը խելքի բերելու՝ ամլություն և անփոփոխություն ծնեց: Լեռը մուկ ծնեց և այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է»։