«Ապստամբների նկատմամբ վերաբերմունքը լակմուսի թուղթ է». Ժիրայր Սեֆիլյան
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մեր ժողովուրդը համոզված էր, որ առաջին հերթին քաղբանտարկյալները դուրս կգան բանտերից և որ Հայաստանում այլևս քաղբանտարկյալներ չեն լինելու: Ցավոք սրտի, ոչ միայն այդ, այլև գրեթե մյուս բոլոր առումներով հեղափոխությունը հեղափոխության նման չեղավ: Քաղբանտարկյալները բանտից դուրս էին գալիս ուշացումով, մեկական, անհասկանալի ձգձգումներով և դժկամության ու վերապահության մթնոլորտում, մերժված հանցավոր ռեժիմի մաս կազմող դատարանի որոշումներով և ռեժիմի անիրավ օրենքի հիման վրա՝ ոչ որպես քաղբանտարկյալներ, այլ որպես հանցագործներ, որոնք ուղղակի նոր իրավիճակում ներողամիտ վերաբերմունքի են արժանանում: Ավելին՝ նրանցից շատերը դեռևս ամբաստանյալի կարգավիճակ ունեն, իսկ ոմանք, այդ թվում՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, գտնվում են բանտում: Ժամանակին մենք ըմբնումով էինք մոտենում հեղափոխական իշխանության այս մարտավարությանը: Չէինք ուզում որևէ ձևով խանգարել, քանի որ առաջնային էինք համարում համերաշխությունը: Սակայն արդարությունը և մարդկային ճակատագրերը անմրցելի արժեքներ են և չի կարելի ուշացնել դրանց պաշտպանությունը: Մինչև օրս ներկայիս իշխանությունները իրավաքաղաքական գնահատական չեն տվել նախորդ հանցավոր ռեժիմի գործունեությանը, չեն ճանաչել Սասնա Ծռերի 2016 թ. ապստամբության լեգիտիմությունը և պատմական արժեքը: Եվ, այս ամենի ֆոնին՝ օրվա իշխանությունները կարծես թե արդեն սերտաճում են նախկինի մնացորդների հետ և առնվազն իրենց լուռ համաձայնությամբ ապստամբներին համարում են հանցագործներ, որ պետք է դատվեն ու պատժվեն ազգադավ ու ոճրագործ ռեժիմի դեմ ընդվզելու համար: Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի բանտարկված լինելը և առհասարակ՝ ապստամբների ապօրինի ու խեղկատակ դատավարությունը, հաշվեհարդար է ժողովրդի և պետականության, իրավունքի և արդարության նկատմամբ: Ապստամբների հանդեպ վերաբերմունքն ըստ էության լակմուսի թուղթ է հեղափոխության համար: Ժամանակն է, որ օրվա իշխանությունը սթափվի, դադարի թաքնվել անիրավ օրենքի և հանցավոր ռեժիմի դատարանի թիկունքում, ազնվորեն առերսվի իրականության հետ և հեղափոխական միջոցներ ձեռնարկի այս ամենին վերջ տալու և իրական արդարություն ու իրավունք վերահաստատելու համար: Վերստին շեշտելով արդարության և մարդկային ճակատագրերի կարևորությունը, ներկա իշխանություններից պահանջում եմ առաջնահերթորեն լուծել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոփոխելու և նրանց կալանքից ազատելու հարցը»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00