Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա զոհ

757
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 11:35
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա զոհ

Երեկ՝ ապրիլի 22-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Երվանդյանի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ավետիսյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, 2 հոգի էլ, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։

Մանրամասները՝ սկիզբնաղբյուրում։