Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թուրք պատմաբանի գրքում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը». Ռ․ Շուխյան

282
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 11:20
«Թուրք պատմաբանի գրքում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը». Ռ․ Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայերեն թարգմանությամբ լույս է ընծայվել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Մի քանի գրքերի հեղինակ, Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամն առաջին թուրք գիտնականներից մեկն է, ով ճանաչում է թուրքական պետության կողմից իրականացրած 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը»։