Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարչապետն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն. «Ժամանակ»

291
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 09:35
Վարչապետն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանն այդ մաքսակետում կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաև մաքսատան պետը:

Վարչապետի վարորդի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում: Ավելի վաղ նա նշանակվել էր օդանավակայանի կարգոյի պետ, որը ևս չափազանց եկամտաբեր պաշտոն է համարվում»:

Մանրամասները՝ թերթի համարում: