Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«ԲՀԿ-ում պիտի որոշեն՝ բիզնես կամ քաղաքականություն». Հայկ Գևորգյան

121
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 23:35
«ԲՀԿ-ում պիտի որոշեն՝ բիզնես կամ քաղաքականություն». Հայկ Գևորգյան

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է վերջին շրջանում անընդհատ քննարկվող ցեմենտի պետական տուրքի վերաբերյալ նախագծին:

«Ինչ-որ մի պետական տուրք կամ ակցիզ սահմանին պետք է լինի: Բայց թե որքա՞ն, դա պետք է հաշվարկվի, որ մրցակցությունը շուկայում լինի պատշաճ մակարդակի վրա»,- ասել է Գևորգյանը:

Անդրադառնալով վերոնշյալ հարցի քաղաքական կողմին՝ պատգամավորը նշել է. «Ակնհայտ ունենք շահերի բախում, որովհետև Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարում է, որ սեփականատերը ինքն է ու այս պահին այդ խմբակցությունում է նաև «Արարատցեմենտ» գործարանի տնօրենի դուստրը: Այժմ ԲՀԿ խմբակցությունում պիտի որոշեն՝ բիզնես կամ քաղաքականություն. դրանք համատեղելը նոր Հայաստանում ուղղակի շրջանակից դուրս են»: