Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը, հնարավոր է, տեղափոխվեն Աֆրիկա
Բրիտանական The Sunday Times թերթի հաղորդմամբ Սասեքսի դուքսն ու դքսուհին երեխայի ծնվելուց հետո, հնարավոր է, Աֆրիկան տեղափոխվեն: CNN-ն էլ հաղորդում է, այդ քայլով նրանք փորձում են թագավորական ընտանիքի ազդեցության տակ գտնվող երկրներում մեծացնել Մեծ Բրիտանիայի քաղաքական դերը: ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, արքայազն Հարիի միջազգային հարցերով խորհրդական Դեյվիդ Մանինգը գտնում է, որ այդ ուղևորությունը կամրապնդի թագավորական զույգի դիրքն ու նրանց հնարավորություն կընձեռի հետագայում բնակություն հաստատել Վինդզորում: Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Մեգան Մարքլին նշանակել է Համագործակցության երկրների խորհրդի փոխնախագահ: Այդ երկրների շարքում կա աֆրիկյան 19 պետություն: Նշենք, որ Հարին ու Մեգանը որոշել են խախտել թագավորական ընտանիքի ավանդույթն ու գաղտնի պահել երեխային ծնվելու մանրամասները: Հոկտեմբերին թագավորական ընտանիքը հայտնել էր Մեգանի հղիության մասին: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54