Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մարտի 1-ով սպառնացողն անարյուն չէր հեռանա»․ Արմեն Աշոտյան

441
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 15:10
«Մարտի 1-ով սպառնացողն անարյուն չէր հեռանա»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ Ազգային ժողովում, իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր: Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին՝ նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած: Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը: Սերժ Սարգսյանի կողմից «Մարիոթ»-ում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախացնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ: Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողն անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա: Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»։