Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ

327
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 17:40
Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ Մեր կողմից առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում ՁՊՎ և ՔԿ հիմնարկի վարչակազմի վրա կդրվի ուղղակի պարտավորություն ինչպես տեղեկացնելու, այնպես էլ ապահովելու բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ և բավարար են ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված անձին տեսակցողի առողջության անվտանգության ապահովման համար»։