Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արարատ Միրզոյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

1310
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 12:45
Արարատ Միրզոյանը՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին (լիազորությունները կասեցվել են) առաջադրված մեղադրանքը, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է․ «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում... Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կբարձրանա»։ Լրագրողների այն հարցին, թե վերջինս հավանական համարո՞ւմ է այն հանգամանքը, որ Դավիթ Սանասարյանը կարող է մեղավոր լինել հարուցված քրեական գործում, ԱԺ նախագահն ասել է․ «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր, խնամի, ծանոթ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության կամ վճռի վրա»։ Մեկնաբանելով Դավիթ Սանասարյանի այն պնդումը, որ հարուցված քրեական գործը շինծու է, նշել է․ «Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել և, ի վերջո, այդ մարդը պաշտպանության իրավունք ունի»։