Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Զելենսկիի թիմը հայտարարել է, որ Յանուկովիչի շնորհավորանքի կարիքը չունի

838
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 14:15
Զելենսկիի թիմը հայտարարել է, որ Յանուկովիչի շնորհավորանքի կարիքը չունի

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ֆեյսբուքյան իր էջում Յանուկովիչի շնորհավորանքը հրապարակել է նրա մամլո քարտուղար Յուրի Կիրասիրը:

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ուկրաինացիները մեր երկրի համար ամենադժվարին պահին Ձեզ վստահեցին այս պաշտոնը. խաղաղասեր ժողովուրդն էլ պառակտված ու արմատականացված չի լինի»,- ասել է Յանուկովիչը:

Իր հերթին, Զելենսկիի թիմը հայտարարել է, որ այդ շնորհավորանքների կարիքը չունի: Այս մասին հաղորդում Интерфакс-Украина-ն: «Նախընտրական շրջանում Զելենսկիի թիմն «աջակցություն» էր ստանում ռուսաստանյան քարոզիչներից ու ուկրաինացի նախկին պաշտոնյաներից: Մենք առանց այդ աջակցության ու շնորհավորանքների էլ գլուխ կհանենք»: