Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչն է խանգարում դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունեք»․ Հայկ Գրիգորյան

333
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 20:10
«Ի՞նչն է խանգարում դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունեք»․ Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը բառացի ասել է հետևյալը՝ հեղափոխական խոստումների կատարման մասով․ «Լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն Ընտրական օրենսգրքում: Ընտրական օրենսգրքում մենք փոփոխությունների փաթեթը ներկայացրել ենք, որը չի ընդունվել հանրապետական մեծամասնության կողմից: Այսինքն՝ մենք պարտավորության մեր մասը կատարել ենք»․ Ն. Փաշինյան

Այսինքն՝ երբ դեռ ՀՀԿ մեծամասնություն էր ԱԺ-ում, իրենք ներկայացրել են Ընտրական օրենսգրքի փոփոխման փաթեթ 2018-ին (որը ի դեպ լրջագույն փոփոխություն համարել չի կարելի) ու ՀՀԿ-ն դա մերժել է, բնականաբար, ու դրանով իսկ այս խոստումը կատարված է համարվում։ Ո՞ւր մնաց տրամաբանությունը․․․ Ես զարմանում եմ այս մարդու վրա․ կամ մարդկանց հիմարի տեղ է դրել, կամ իրոք մի բան տեղը չի իրա մտածելակերպի հետ։ Եթե մի ուժ կամ անհատ ուզում է փոփոխել Ընտրական օրենսգիրքն ու դա չի ստացվում անել, քանի որ մեծամասնություն չուներ ԱԺ-ում, ապա ինչն է խանգարում դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունեն, անել, օրինակ, հիմա։ Եթե, իհարկե, գալչկայի համար չէր դա նախաձեռնվել հենց սկզբից, այլ լուրջ մտադրություն կար, ապա ինչպես կբացատրեք Ընտրական օրենսգիրքը չփոխելը, առավել ևս Սահմանադրությունը չփոխելը և սերժի հագով կարված պետական կառավարման համակարգն ու Սահմանադրությունը պահպանելը։ Մենակ թե չգրեք՝ մենք վստահում ենք մեր վարչապետին, թողեք աշխատեն և այլն։ Ավելի լուրջ փաստարկներ խնդրեմ»։