Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լարված իրավիճակ՝ Պանկիսի շրջանում. բախումներ են եղել քաղաքացիների և իրավապահների միջև

367
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 21:40
Լարված իրավիճակ՝ Պանկիսի շրջանում. բախումներ են եղել քաղաքացիների և իրավապահների միջև

Այսօր Վրասատանում թեժ բախում է տեղի ունեցել քաղաքացիների և իրավապահների միջև: Պանկիսի կիրճի շրջանում բնակիչները բողոքում են «Խադորի-3» հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ:

Բողոքի ընթացքում քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով իրավապահները ստիպված են եղել կիրառել ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բախման հետևանքով քաղաքացիներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել: Նշենք, որ իրավիճակը դեռևս շարունակում է լարված է մնալ:

Դեպքի վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Վերջինս հայտնել է, որ քաղաքացիների և ցուցարարների բախման ընթացքում ոստիկանության հատուկ ջոկատի 15 ծառայողներ վնասվածքներ են ստացել:

Պանկիսի շրջանի բնակիչները դեմ են «Խադորի-3» էլեկտրակայանի կառուցմանը: Նրանք պնդում են, որ այն վնաս է հասցնելու շրջակա միջավայրին և հետևանք է դառնալու, որ բնակիչները լքեն իրենց տները:

Նշենք, որ էլեկտրակայանի կառուցումը սկսվել է 2018 թվականի մայիսին, սակայն պարբերաբար ընդհատվել է բնակիչների ընդդիմության պատճառով: