Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում. ՀՔԾ
874
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 21:00
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Տեղեկությունը հաստատել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը: Միհրան Պողոսյանի արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է։ Ըստ ՀՔԾ-ի՝ Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել էին ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30