Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վարչապետն ու նախագահը վշտակցություն են հայտնել Շրի Լանկայի ահաբեկչությունների կապակցությամբ

331
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 20:50
Վարչապետն ու նախագահը վշտակցություն են հայտնել Շրի Լանկայի ահաբեկչությունների կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուիթերյան իր էջում իր վշտակցությունն է հայտնել Շրի Լանկայի զոհերի հարազատներին: «Խստորեն դատապարտում եմ զատկական ահաբեկչությունները Շրի Լանկայում: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Անկեղծորեն հոսով եմ, որ վիրավորները շուտ կապաքինվեն»,- գրել է նա:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում: