Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանի քաղաքական գործիչները ե՞րբ են դադարեցնելու ռուսական կայքերում հոդվածներ գրելը». Արմեն Վարդանյան

326
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 06:10
«Հայաստանի քաղաքական գործիչները ե՞րբ են դադարեցնելու ռուսական կայքերում հոդվածներ գրելը». Արմեն Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի քաղաքական գործիչները ե՞րբ են դադարեցնելու ռուսական կայքերում հոդվածներ գրելը և Ռուսաստանին նրա իսկ շահերը բացատրելը: Անցած տարի մեր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր, հիմա էլ՝ Միքայել Մինասյանը: Ռուսաստանը շատ լավ հասկանում է իրա շահը ու մեր քաղաքական գործիչները չէ, որ ռուսներին պետք է բացատրեն իրենց շահը:
Հ. Գ. ԱՄՆ-Իսրայել հարաբերություները բացառիկ են և այդպիսի երկրորդ օրինակ համաշխարհային քաղաքականության մեջ դժվար թե երբևէ լինի: Բացառիկ են նրանով, որ աշխարհի թիվ մեկ գերտերությունն է սպասարկում իր դաշնակցի շահերը՝ փոխարենը գրեթե ոչինչ չստանալով, իսկ Ռուսաստանը հաստատապես երբեք չի համաձայնվի ամբողջությամբ սպասարկել Հայաստանի շահերը՝ դրա դիմաց ոչինչ չստանալով: Հրեաները այնքան ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ քաղաքական, մշակութային, տնտեսական էլիտայում, որ Միացյալ Նահանգների ցանկացած նախագահ ուղղակի պարտավոր է հաշվի առնել և սպասարկել Իսրայելի շահերը, իսկ մեր հայերը Ռուսաստանում...»: