Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Այսօր Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

300
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 10:50
Այսօր Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։

Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդեր 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից։

Շուրջ 30 հազար ընտրատեղամասերում իրենց վերջնական ընտրությունը կատարել կարող է Ուկրաինայի ավելի քան 26 միլիոն քաղաքացի։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրական առաջին փուլում Զելենսկին ստացել էր 30․24 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 15․95 տոկոս։