Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հենց էդ «ժողովրդից» գողանալով եք դարձել «բարեգործ»». Լիզա Ճաղարյան

570
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 12:20
«Հենց էդ «ժողովրդից» գողանալով եք դարձել «բարեգործ»». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք եղավ։
Պարոն Ծառուկյան և մնացյալ՝ հայտնի չէ ինչ միջոցներով ու ճանապարհներով մեծահարուստ դարձած պարոնայք, բավական է քթներիս տակ թափ տաք «ժողովրդին եմ պահում» հաթաթան։ Դուք ձե՛զ եք պահում, ժողովրդին էլ ողորմություն եք շպրտում։ Էն տառապանքն ու դժվարությունները, որ ձեր «մեծահոգության շնորհիվ» վաստակում է «ժողովուրդը»՝ ողորմություն է ձեր առասպելական շահույթի դիմաց, և դուք մեզանից շատ լավ գիտեք, որ հենց էդ «ժողովրդից» գողանալով եք դարձել «բարեգործ»։ Զզվեցրիք իսկականից։
Ինչքան գող-ավազակ կա՝ գլխներիս սուրբ է աշխատում»։