Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ նման հարձակում եղավ ԱԱԾ-ի հանդեպ». Արման Աբովյան

523
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 11:30
«Ինչո՞ւ նման հարձակում եղավ ԱԱԾ-ի հանդեպ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հատուկ չէի անդրադառնում բոլոր այն իրադարձություններին, որոնք կապված էին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հիշեցնեմ, որ ԱԱԾ-ի կողմից վերջինիս հանդեպ առաջ էր քաշվել մեղադրանք: Սակայն այս ամենի մեջ հատկանշականը այն է, որ մենք այսօր ունենք մի իրողություն, որ նույն ԱԱԾ-ը (և անձամբ կառույցի ղեկավար Վանեցյանը) կատաղի պրեսինգի է ենթարկվում այն ուժերի կողմից, որոնք փորձում են հիմա շահարկել հեղափոխական կամ հակահեղափոխական թեզերը: Հարգելիներս, մենք բոլորս պայքարել ենք, որ գործի օրենքի գերակայության սկզբունքը: Խնդիրն ինչո՞ւմն է և ինչի՞ համար են հիմա փորձեր արվում ԱԱԾ-ին ներկայացնել ոչ կոմպետենտ:
Հիմա փորձ է արվում խեղաթյուրել ԱԱԾ-ի աշխատանքը և բոլոր սլաքները տանել հենց իրենց կողմ, ցույց տալով, որ ընթանում են իբր ներքին խմորումներ, որում ներգրավված է ԱԱԾ-ն:
Բնավ նպատակ չունեմ ոչ մեկին պաշտպանելու, սակայն այս պարագայում պարադոքսալ իրավիճակ է ստացվում: Մի կողմից մենք պահանջում ենք օրենքի երկիր, մյուս կողմից՝ քննադատում ենք այն կառույցը, որը հենց այդ օրենքը պաշտպանում է: Համոզված եմ, որ անմեղությունը կամ մեղավորությունը կբացահայտվի, ինքս հակված չեմ որևէ կոչեր անելու: Սակայն պետք է նշեմ, որ ԱԱԾ-ի աշխատանքի վրա ազդելու բոլոր փորձերը վտանգավոր են և հակապետական: Թող օրենքի ուժով բացահայտվեն և պատժվեն բոլոր այն մարդիկ ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են ինչ որ պրոցեսների մեջ: Ամենակարևորը այն է, որ մենք հանկարծ չփորձենք չակերտավոր հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով որևէ կառույցի վրա պիտակներ կպցնել: Դա անթույլատրելի է և հենց այս պարագայում «թողեք մարդիկ աշխատեն» արտահայտությունը ճիշտ է և ակտուալ:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ հասկանալի է, որ գնում են տարբեր թևերի բախումներ և պետք է հասկանալ թե ո՞ւմ հետաքրքրությունը կամ շահը կա տվյալ բախումներից, ի՞նչ է իրականում կատարվում և ինչո՞ւ եղավ նման հարձակում ԱԱԾ-ի հանդեպ»: