Նախընտրական բանավեճի ժամանակ Զելենսկին ու Պորոշենկոն ծնկի են իջել ժողովրդի առաջ
Ապրիլի 21-ին Ուկրաինայում կմեկնարկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու միջև: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ուկրաինացիների 30,24%-ը պատրաստ է քվեարկել Զելենսկիի օգտին, մինչդեռ միայն 15,95%-ն է պատրաստակամություն հայտնել իր քվեն տալ գործող նախագահին: Մինչև հունիսի 3-ը Ռադայում կանցկացվի հաղթող թեկնածուի երդմնակալության արարողությունը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը: Երեկ Կիևի Օլիմպիական մարզադաշտում թեկնածուների միջև անցկացվել է նախընտրական բանավեճ: Վիճակահանությամբ առաջինը ելույթ է ունեցել Զելենսկին: Նա նշել է, որ ժամանակին ինքն էլ շատ ուկրաինացիների պես քվեարկել է Պորոշենկոյի օգտին, որի համար հետագայում շատ է զղջացել: Ի պատասխան՝ Պորոշենկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքականության մեջ փորձ չունենալու և երկար տարիներ զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ծնկի իջնել յուրաքանչյուր ուկրաինացու առաջ, Պորոշենկոն իր հերթին դրոշը ձեռքին հետևել է Զելենսկու օրինակին: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00