Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ա՛յ Ալեն ջան, Դավիթը որ օսիպյանական շակալների դեմ կռիվ էր տալիս, ոստիկանական բաժիններում խոշտանգվում, դու ո՞ւր էիր». Ս. Ասլիկյան

748
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 10:30
«Ա՛յ Ալեն ջան, Դավիթը որ օսիպյանական շակալների դեմ կռիվ էր տալիս, ոստիկանական բաժիններում խոշտանգվում, դու ո՞ւր էիր». Ս. Ասլիկյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության աջակիցներից Սամվել Ասլիկյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Ծռերի ի՞նչ գործն է ՔՊ անդամ Դավիթ Սանասարյանը»։
Բա ա՛յ ախպեր ջան, ա՛յ Ալեն ջան, այնպես չի էլի, որ կյանքը անցած տարվա ապրիլի 23-ից է սկսվել, այնպես չի էլի, որ Դավիթը միջև ՔՊ անդամագրում այս երկիր մոլորակում չէր ապրում: Էն որ Դավիթը Սարի թաղում և Խորենացիում ձեր Օսիպյանական շակալների դեմ կռիվ էր տալիս, էն որ ոստիկանական բաժիններում Դավիթը խոշտանգվում էր՝ դու ո՞ւր էիր: Հաա, հարթակում Նիկոլի մեջքի հետևը կանգնած էիր, համար մեկ ընդդիմություն էիք խաղում:
Հա, Սանասարյանն էլ գուցե որոշ չափով սկզբունքներից հետ կանգնեց: Բայց ամենայն հավանականությամբ նա իր սկզբունքները տակից էր առաջ տանում՝ որի համար էլ հայտնվեց տվյալ վիճակում»: