Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Նիկոլի թայֆեն, Սահմանադրությունը բռնաբարելով, եկել ա իշխանության». թեժ քննարկում՝ Մենուա Հարությունյանի և Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ

592
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 01:25
«Նիկոլի թայֆեն, Սահմանադրությունը բռնաբարելով, եկել ա իշխանության». թեժ քննարկում՝ Մենուա Հարությունյանի և Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ

Այսօր 5-րդ ալիքում թեժ քննարկում է ընթացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանի մասնակցությամբ: Հիմնական թեման ներկայիս իշխանությունն էր և նրա վարած քաղաքականությունը:

Գևորգ Պետրոսյանը եթերում անդրադարձավ իշխանական կողմի պատգամավորների վարած քաղաքականությանը. վերջերս նա «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հրավիրել էր հրապարակավ բանավեճի, սակայն արձագանք չէր ստացել:

«Առանձին պատգամավորներ իրենց հրապարակային ելույթների պակասը սվաղում են ֆեյք էջերով, երևի թե այդպիսին է իրենց մարտավարությունը, բայց ես գտնում եմ, որ պատգամավորը հրապարակային գործիչ է և այդ հրապարակային գործունեությունը պետք է արտացոլվի նաև եթերում՝ իրենց քաղաքական ուժի տեսակետները շարադրելով և հանրությանը դրանում համոզելով»,- ասաց Պետրոսյանը:

Մենուա Հարությունյանն էլ իր հերթին նշեց. «Ինչո՞ւ ես չեմ բանավիճում Գևորգ Պետրոսյանի հետ, որովհետև նույն Գևորգն ա դրանում մեղավոր. ինքը խորհրադարանում հավաքված էն Նիկոլի պատգամավոր թայֆային, ովքեր ներքին զզվանք ունեն երկրի Սահմանադրության հանդեպ ասում ա՝ գնացեք Սահմանդրություն կարդացեք: Էդ նույնն ա, որ մուսուլամնին ասես՝ գնա Աստվածաշունչ կարդա: Էդ մարդիկ դրա համար նեռվայնանում ու Գևորգին ասում են՝ դու մեզ մի ասա՝ ինչ կարդանք: Հիմա էդ մարդիկ գան ի՞նչ բանավիճեն Գևորգի հետ: Նիկոլ Փաշինյանի թայֆեն՝ սահմանադրական կարգը տապալելով, ՀՀ Սահմանադրությունը բռնաբարելով, եկել ա իշխանության, էս մարդիկ նեռվայնանում են Սահմանադրություն բառից»:
Համեմատականներ տանելով նախկին իշանությունների հետ ներկայիս իշխանությանը՝ Մենուա Հարությունյանը ասաց. «Եթե հիմա պետք ա Շմայսի դեմքով Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ի ամբիոնից խոսա. ինքը դրա իրավունքը չի վաստակել՝ ի տարբերություն Շմայսի, որովհետև Շմայսը պատերազմի դաշտում ավտոմատի անունով են կոչել իր ածականը, բայց խնդիրը հետևյալն ա. եթե դու ասում ես՝ Շմայսը իրավունք չունի ԱԺ ամբիոնից նման ձևով խոսելու, ուրեմն դու դա պետք ա չանես»:

Գևորգ Պետրոսյանն էլ հաղորդման ընթացքում անդրադարձավ այն հանգամանքին, որ ներկայիս իշխանությունը ԲՀԿ-ին հաճախ հիշեցնում է ոչ վաղ անցյալը, երբ վերջինս ԱԺ-ում կոալիցիա էր կազմել ՀՀԿ-ի հետ. «Մեղադրել մեզ, որ նախկինում եղել ենք կոալիցիայի մեջ, էդ տկար մոտեցում ա՝ տկարամիտ: Ցանկացած քաղաքական ուժ կարող է լինել և՛ կոալիցիայի մեջ, և՛ ընդդիմության: Ոչ մի քաղաքական ուժ ի վերուստ ընդդիմադիր, կամ իշխանական չէ»,- ասաց Պետրոսյանը:

Շարունակելով թեման՝ Մենուա Հարությունյանը նշեց. «Էսօր էդ որ հիշեցնում են նախկիններին՝ ով ում հետ ա կոալիցիա եղել, նախկին իշխանության շատ պաշտոնյաներ էսօր Նիկոլի կողքերն են. ով դավաճանել ա նախկին իշխանությանը վերցրել, պաշտոն ա տվել: Մարդիկ կան, որ նույնիսկ իրենց քավորներին են դավաճանել ու մտել այս իշխանության մեջ ու հիմա էս իշխանության հետ դատում են իրենց քավորների հայրերին»: