Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

351
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 00:50
Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Կարմրաքար գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: