Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ Գառնիում

707
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 23:20
Նկարչական աշխատանքների ցուցահանդես՝ Գառնիում

7-ից 14 տարեկան դպրոցականների վրձնած կտավներում՝ արև, բնություն ու գյուղական միջավայր էր: «Գառնի» պատմամաշակութային արգելոց-թանգարանի այցելուները ոչ միայն հուշարձանի գեղեկցությամբ, այլև՝ Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքներով էին հիանում: Դեպի տաճար տանող ճեմուղու երկու հատվածներում՝ 17 ստենդերի վրա օրվա խորհրդին «Գյուղական լանդշաֆտներ»-ին համահունչ նկարչական աշխատանքներ էին ցուցադրվել:

Նախաձեռնությունը հետաքրքրել էր հատկապես օտարերկրացի այցելուներին: Իրանի Իսլամական հանրապետությունից ժամանակ զբոսաշրջիկներից մի քանիսը միացել են դպրոցականներին, տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայոթյուն» ՊՈԱԿ-ը: