Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

2018-ին Արցախում զբոսաշրջիկների քանակի 23% աճ է գրանցվել

286
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 19:10
2018-ին Արցախում զբոսաշրջիկների քանակի 23% աճ է գրանցվել

Մշակույթի ոլորտում անցած տարում իրականացվել են միջոցառումներ ազգային մշակույթի պահպանման, մայր Հայաստանի, արտասահմանյան երկրների հետ կապերի զարգացման, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և այլ գերակա ուղղություններով։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ավելացրել, որ որպես տնտեսական զարգացման և երկիրն արտաքին աշխարհին նեկայացնելու մեծ ներուժ ունեցող ոլորտ՝ համապատասխան աշխատանքներ են տարվել զբոսաշրջության ասպարեզում:

«Հատկանշական է, որ այն դինամիկ զարգանում է վերջին տարիներին: Արձանագրվել է զբոսաշրջիկների թվաքանակի 23 տոկոս աճ, իսկ գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը ավելացել է 18-ով՝ հասնելով 64-ի, որակական առումով բարձրացել է ծառայությունների մատուցման մակարդակը: Ընթացիկ տարում կառավարությունը կշարունակի մշակույթի եւ զբոսաշրջության բնագավառներում որդեգրած քաղաքականությունը»,- նշել է Բ. Սահակյանը: