Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարչապետը`Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

385
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 22:05
Վարչապետը`Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող հարցին: Քաղաքացին հարցրել էր. «Եթե ՍԵրժ Սարգսյանը մինչև հիմա ոչ մի հանցագործության մեջ չի մեղադրվում, այսինքն հանցագործ չէ, այդ եպքում ինչի՞ համար և ո՞ւմ դեմ էր հեղափոխությունը»: Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց. «Ընդհանրապես սխալ է, որ մենք հիմա ասենք՝ ինչի էս մարդը բռնված չէ: Հայաստանում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ այս պահին տասնյակ գործեր կան: Դուք գիտեք, որ այս պահին կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, հետախուզման մեջ է Բնապահպանության նախկին նախարարը և ԱԺ նախկին պատգամավորը և այլ տասնյակ քրգործեր են հարուցված բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ: Ես և որևէ այլ մեկը երբեք խնդիր չենք դրել այսօր այսինչ անուն ազգանունով մարդուն բռնել, լինի դա ՍԵրժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան: Բայց մենք ասել ենք, որ մեր հեղափոխության գլխավոր իմաստն այն է, որ մարդիկ հավասար են օրենքի առաջ: Բայց առավել ևս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենալ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը որպես օրինակ բերեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքը. նրա խոսքով՝ սկզբից բոլորը կասկածում էին, հակազգային, հակապետական քայլ էին համարում Գրիգորյանին կալանքի տակ առնելը, սակայն երբ հայնվեցին ԱԱծ-ի կադրերը՝ փաստերը, բոլորը սկսեցին հավատալ: