Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը՝ անորակ հեռուստաեթերի մասին

302
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 20:35
Փաշինյանը՝ անորակ հեռուստաեթերի մասին

Առաջին հարցը, որին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վերաբերում էր հեռուստատեսային անորակ հաղորդումներին ու սերիալներին: «Մենք գործարկել ենք և սկսում ենք մի ծրագիր, որի նպատակը մեր պատանի սերնդին մշակույթի հետ կապելն է: Մշակույթի դերի մասին մեր պատկերացումները մենք պետք է կոնկրետացնենք: Մենք բոլորս խոսում ենք մշակույթի կարևորության մասին՝ բայց ոչ մեկն իրեն հարց չի տվել՝ մշակույթը ի՞նչ է: Մշակույթը նախ և առաջ կրթական երևույթ է, և հակառակը: Այն մարդը, ով կրթված է, մոտ է մշակույթին և հակառակը: Շատ ընդունված է քննադատել սերիալները, բայց քանի որ դրանք այսօր Հայաստանում պոպուլյար ենք, ապա մենք պետք է բարձրացնենք սերիալների մակարդակը, այնպիսի սյուժեներ լինեն, որ մարդկանց ֆինանսական վիճակը լավանա: Օրինակ՝ սյուժեն այնպես դասավորել, որ օրինակ ծառայի ճիշտ վարկ վերցնելու, աշխատանքը կարևորելու վերաբերյալ:

Այո, հեռուստահաղորդումների որակը բարձրացնելը մեզ համար խնդիր է, ու մեզնից յուրաքանչյուրն է պատասխանատու այդ որակի համար: Այո առաջարկն է ստեղծում պահանջարկ, բայց նաև պահանջարկն է ստեղծում առաջարկ»,- ասաց վարչապետը::