Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

266
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 21:20
Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդության քննությունն ավարտվեց, ինչից հետո Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին տվյալներ:

«Պարոն Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Երբ մենք խոսում ենք Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, ասում ենք կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններով հիվանդ մարդու մասին: Շնորհիվ Մ. Գրիգորյանի գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանի, որը կալանքը տվող դատավորն էր և կալանքի ժամանակ ներկայացված էր բժշկական փաստաթղթերը. դեռևս անցած տարվա հունիսի 19-ին նա ունեցել է ձեռքի տակ փաստաթղթեր, որ Գրիգորյանը ունեցել է շաքարային դիաբետ, քաղցկեղ, հեռացված թոք և այն ժամանակ չէր ստանում ընդհանրապես ինսուլին: Կալանքի հետևանքով տասը ամիս հետո, այսօր ունենք պատկեր՝ 110 միավոր ինսուլին և շաքարային ցուցանիշ՝ լավագույն դեպքում՝ 24-25 գլյուկոզայի պարունակությունը արյան մեջ»,- նշեց փաստաբանը: