«Ինչ-որ նոր բան չենք սպասում, իհարկե». Մանվել Գրիգորյանի փաստաբան
«Մանվել Գրիգորյանի գործով միջնորդությունը, ըստ էության, ավարտվեց, հրապարակումը կլինի երկուշաբթի՝ ժամը 12:30»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ քննիչը այսօր կայացած նիստի ժամանակ ներկայացրել է այն ապացույցները, որոնք եղել են նաև նախորդ նիստին: «Կարծում եմ՝ դատարանին այդ ապացույցները ծանոթ էին, որևէ նոր բան չկար. ներկայացվել է այն դատաբժշկական եզրակացության օրինակը, որով ներկայումս քննարկման առարկա է ՀՔԾ-ում, որպես փաստաթուղթ, որը ստացվել է ապօրինի ճանապարհով և ստորագրվել է դրա լիազորությունը չունեցող անձի կողմից»,- ասաց Մկրտչյանը: Գրիգորյանի փաստաբանը անդրադարձավ նաև դատարանից իրենց ակնկալիքներին. «Որևէ ակնկալիք դատավոր Մարինե Մելքոնյանից չունեմ, երբևիցե չեմ ունեցել և երբ որ խոսքը կապված կլինի ազատամարտիկի, զինվորի հետ, գիտեմ, որ ոչ բարենպաստ դատական ակտը ապահովված է: Ինչ-որ նոր բան չենք սպասում, իհարկե»,- նշեց նա: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00