Կոմիտասի անվան ազգային քառյակի՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը ԵՊԲՀ-ում էր
Կոմիտասի անվան ազգային քառյակը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ։ Հանդես եկան՝ ջութակահարներ Էդուարդ Թադևոսյանը, Սյուզի Երիցյանը, թավջութակահար Անժելա Սարգսյանը և ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու խոսքով՝ այսօր բժշկական համալսարանը պատիվ ունի իր պատերի ներքո հյուրընկալելու լեգենդար քառյակը: «Խորհրդանշական է, որ Կոմիտասի 150 ամյակին նվիրված անդրանիկ համերգը տեղի է ունենում բժշկական համալսարանում: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ ԵՊԲՀ ուսանողները ոչ միայն ապագա բժիշկներ են, այլ բոլոր սոցիալական շերտերին հպված այն հագույցը, որը պարտավոր է ունենալ պատկերացում սեփական մշակույթի մասին»,-ընդգծեց Վահան Արծրունին՝ ավելացնելով, որ շատ կարևոր է սովորողների ներգավվածությունը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրին: Այն նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք մշակույթը կմոտեցնեն համալսարանականներին: Առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, տարիներ շարունակ աշխարհին ներկայացնելով Կոմիտասի մանրանվագները, հանրահռչակում է կոմիտասյան երաժշտությունը: Կոմիտասի անվան ազգային քառյակի յուրաքանչյուր կատարում ուղեկցվեց բարձր ծափողջյուններով՝ արտահայտելով ներկաների հիացումն ու շնորհակալությունը: Նշենք, որ այս տարին Կոմիտասի անվան ազգային քառյակի համար նույնպես հոբելյանական է: Արդեն 95 տարի է փոփոխվող կազմով, սակայն անզուգական կատարողական արվեստով, արժեհամակարգին ու ավանդույթներին հավատարիմ մնալով՝ քառյակն աշխարհով մեկ ճանաչելի դարձնում մեր ազգային հոգևոր Էությունը։ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54