Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Խաղն ավարտվեց». հրապարակվել է «ռուսական միջամտության» մասին Մյուլլերի զեկույցը

1946
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 11:10
«Խաղն ավարտվեց». հրապարակվել է «ռուսական միջամտության» մասին Մյուլլերի զեկույցը

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հրապարակել է դատախազ Ռոբերտ Մյուլլերի 2016 ընտրություններում «ռուսական միջամտության» մասին զեկույցը: Հետաքննության հիմնական բացահայտումներից մեկը Դոնալդ Թրամփի թիմի Ռուսաստանի հետ ունեցած ենթադրյալ համագործակցության փաստերի բացակայությունն է: Միևնույն ժամանակ, Վաշինգթոնը շարունակում է Մոսկվային մեղադրել ԱՄՆ-ում ընտրական գործընթացների վրա ազդելու փորձերի համար: Սպիտակ տանը հրապարակված զեկույցի վերաբերյալ տեսակետները միանշանակ չէին: Թրամփի քաղաքական հակառակորդները պահանջում էին հնարավորինս շուտ Մյուլլերին Կոնգրես հրավիրել:

Ըստ փորձագետների, 2020թ. անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքում լարված ներքաղաքական իրավիճակը հանգեցնելու է նոր «հետաքննությունների» իրագործմանը նրանց կողմից, ովքեր ձգտում են հասնել Թրամփի իմփիչմենտին:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հրապարակել էր Ռոբերտ Մյուլլերի 2016թ. նախագահական ընտրություններում «ռուսական միջամտության» զեկույցի միայն մի մասը: Փաստաթուղթը ներկայացվել է Կոնգրեսի երկու պալատների իրավական կոմիտեներին, ինչպես նաև հրապարակվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կայքում: